ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Բյուջետային հայտի քննարկմանը մասնակցելու հրավեր

25.03.2022

ՀՀ գիտության կոմիտեն քաղհասարակության շահագրգիռ կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու ՀՀ 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտի քննարկմանը:

Քննարկումը տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը 16:00-ին, ՀՀ գիտության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 806 սենյակ):