ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի հնարավորությունները հումանիտար և սոցիալական գիտությունների գիտնականների համար

25.04.2023

EU Net4Society նախագծի շրջանակներում հրապարակվել է ««Հորիզոն Եվրոպա» ծրագրի հնարավորությունները հումանիտար և սոցիալական գիտությունների գիտնականների համար» փաստաթղթի վերջին հրատարակությունը:

Այս փաստաթղթում հավաքված են Ֆինանսավորման և մրցույթի հնարավորությունների պորտալում առկա, հումանիտար և սոցիալական գիտությունների (ՀՍԳ) թեմաները ներառող բոլոր մրցույթները: Այն նաև ներառում է մի քանի լրացուցիչ թեմաներ, որոնք պահանջում են ՀՍԳ գիտնականների ներդրումը:

Մանրամասներին և փաստաթղթին կարող եք ծանոթանալ Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի կայքում: