ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

25.05.2021

Ս.թ. սեպտեմբերի 20-24-ը տեղի կունենա Բնական գիտությունների 2021 թ. բալթյան թվային համաժողովը (Life Sciences Baltics Digital Forum 2021): Համաժողովը նպատակ ունի համախմբել կենսատեխնոլոգիաների, դեղագործության և բժշկական սարքավորումների ոլորտների տարբեր երկրների առաջատար կազմակերպություններին, համատեղ քննարկել ոլորտների խնդիրներն ու համագործակցային կապեր ստեղծել: Այս տարի համաժողովի շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներն անցկացվելու են առցանց:

Համաժողովի մասին այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ https://lifesciencesbaltics.com/  կայքից և կից ներկայացվող նյութից:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել   https://lifesciencesbaltics.com/tickets/  կայքէջում: