ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքները հայտնի են

25.06.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. հունիսի 24-ի N 808-Ա/2 հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Գիտության կոմիտեն երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթ հայտարարում է երրորդ անգամ: Նախորդ մրցույթների արդյունքներով ֆինանսավորման էին երաշխավորվել 4-ական ծրագրեր՝ երկու տարվա համար մինչև 30 մլն ՀՀ դրամի չափով: Հաշվի առնելով ոլորտի զարգացման ռազմավարական նշանակությունը՝ յուրաքանչյուր թեմայի ֆինանսավորման չափը 2 տարվա համար ավելացվել է մինչև 40 միլիոն ՀՀ դրամ: Հիմք ընդունելով ներկայացված ծրագրերի բարձր մակարդակի վերաբերյալ մասնագիտական փորձագիտական խորհրդի կարծիքը, ինչպես նաև ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի եզրակացությունը՝ այս տարի ֆինանսավորման է երաշխավորվել 10 գիտական թեմա:

2020 թ. փետրվարի 17-ին հայտարարված մրցույթին  մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 49 հայտ, որը նույնպես աննախադեպ մեծ է նախորդ մրցույթների համեմատ:

 

Ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը