ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ի գիտություն գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների

27.01.2022

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2022 թ. հունվարի 26-ի N 01-Ա/Ք հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին վճարվող հավելավճարները կազմակերպություններին տրամադրելու նոր կարգ, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունվարի 19-ի N 01-Ա/Ք հրամանը:

 

Հավելավճարների տրամադրման համար կոմիտե դիմելիս խնդրում ենք առաջնորդվել նոր կարգով:

 

Հրամանով հաստատված կարգը և համապատասխան ձևաթղթերը հասանելի են հետևյալ հղումներով՝

 

Կարգ

 

ՀՀ պետական բյուջեից իրականացվող ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին վճարվող հավելավճարների տրամադրման հայտի/հաշվետվության ձև

 

Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարների տրամադրման հանձնարարության պայմանագիր

 

Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարների տրամադրման հանձնարարության պայմանագրի գնի կամ այլ պայմանների փոփոխության համաձայնագիր