ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

27.04.2021

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց` գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում` մինչև 2021 թ. հունիսի 18-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին՝ ժամը 14:00 - 17:00, հեռ.` 21-01-40 (118):

 

Մրցույթի հրավերի փաթեթը

Մրցույթի հրավերի փաթեթը անգլերեն (համառոտ)