ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

27.04.2021

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող  գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների  hայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտը լրացվում և ներկայացվում է առցանց (on-line) ռեժիմով` ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am), մինչև 2021 թվականի հուլիսի 9-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին): Պահանջվող փաստաթղթերի առձեռն ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. հուլիսի 16-ն է:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00՝ զանգահարելով  010 21-01-40 (122) կամ, տեխնիկական հարցերի դեպքում, 010 21-01-40 (108) հեռախոսահամարներով:

 

Մրցույթի հրավերի փաթեթը

Մրցույթի հրավերի փաթեթը անգլերեն (համառոտ)