ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մետաքսի ճանապարհների երիտասարդական հետազոտական դրամաշնորհի համար ընդունվում են հայտեր

27.04.2023

Ընդունվում են հայտեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մետաքսի ճանապարհ ծրագրի և Չինաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից համատեղ իրականացվող Մետաքսի ճանապարհների երիտասարդական հետազոտական դրամաշնորհի համար:

Այն կանցկացվի «Մետաքսի ճանապարհներին երիտասարդ հետազոտողների կարողությունների և ներդրման ամրապնդում» խորագրի ներքո: Մրցանակը սահմանված է մինչև 35 տարեկան երիտասարդ հետազոտողների համար: Թեկնածուի հետազոտությունը կարող է ընդգրկել մեկ կամ մի քանի թեմաներ՝ կապված Մետաքսի ճանապարհների ընդհանուր ժառանգության հետ.

  • Գիտություն և տեխնոլոգիա,
  • Կրոն և ոգեղենություն,
  • Լեզու և գրականություն,
  • Արվեստ և երաժշտություն,
  • Սպորտ և խաղեր,
  • Տնտեսություն և առևտուր,
  • Մետաքսի ճանապարհի ժառանգությունը և ժամանակակից հիմնախնդիրները:

Դրամաշնորհի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքէջից:

Հնարավոր թեկնածությունների փաստաթղթերի ամբողջական փաթեթներն՝ ըստ կից ներկայացված ձևաթղթի, մինչև մայիսի 18-ը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, հետևյալ էլ. փոստին՝ secretariat@escs.am:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 010-599-646 հեռախոսահամարով: