ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Նոր համաձայնագիր` հայ-ռուսական գիտական համագործակցության համար

28.06.2019

Հունիսի 27-ին ՀՀ գիտության  կոմիտում ստորագրվեց «Հայաստանի և Ռուսաստանի բարձրտեխնոլոգիական ձեռնարկությունների միջև կապերի զարգացման նպատակով համագործակցության համաձայնագիր»:

Համաձայնագիրը ստորագրվել է Տիեզերական գործունեության մասնակիցների միջազգային ասոցիացիայի նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի և Ներդրումային ծրագրեր նախաձեռնող խմբի համակարգող Կարեն Կարապետյանի կողմից:

Ըստ համաձայնագրի` կողմերը պետք է աշխատեն Հայաստանի և Ռուսաստանի բարձրտեխնոլոգիական ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչը կնպաստի երկու երկրների գիտատեխնիկական և արտադրական ներուժի արդյունավետ օգտագործմանը, առավել մրցունակ կդարձնի գիտատեխնիկական մշակումներն ու արտադրանքը և կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը: