ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Նիստ ՄՀՄԻ-ում

29.11.2010

Նոյեմբերի 26-28-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը  եւ կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լ. Մարդոյանը Դուբնայում մասնակցել են Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի  նիստին:

 

Ամփոփվել են ինստիտուտի ֆինանսական կոմիտեի նիստի արդյունքները, քննարկվել են ՄՀՄԻ 2011-14 թթ. բյուջեն, ինչպես նաեւ ինստիտուտի տնօրենի՝ գարնանը կայանալիք ընտրությունների վերաբերյալ կազմակերպչական հարցեր:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին