ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » «Պետրոս Ադամյանը ժամանակակիցների հուշերում»

«Պետրոս Ադամյանը ժամանակակիցների հուշերում»

Կազմողներ՝ Ռուբեն Զարյան, Անահիտ Բեքարյան

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2020 թ., Երևան, 656 էջ

Ժողովածուն առաջին անգամ ամփոփ ներկայացնում է ժամանակակիցների հուշերը հայ մեծ դերասան Պետրոս Ադամյանի մասին: Ներառված են հայ և ռուսական պարբերական մամուլում ու ժողովածուներում Պետրոս Ադամյանի մասին տեղ գտած հուշագրությունները՝ համապատասխան ծանոթագրություններով: Հավելվածներում տեղ են գտել Պետրոս Ադամյանին նվիրված բանաստեղծություններ, լուսանկարներ, ռուսերեն տեքստերի բնագրեր, Ադամյանի դերացանկեր:

Հասցեագրված է թատերագետներին, արվեստաբաններին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: