ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ի գիտություն

28.02.2022

Ֆիզիկական կոլոքվիումի շրջանակներում վեցերորդ նիստը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում: Զեկուցումով հանդես կգա Լևոն Գրիգորյանը:

Նախատեսված զեկուցումը բաղկացած է 2 մասից: Առաջին մասը նվիրվում է գիգա-տերահերց հաճախականության տիրույթում բազմահաճախական, քվազի-կոհերենտ և ռեզոնանսային Չերենկովյան ճառագայթման հզոր և կոմպակտ աղբյուրի ստեղծմանը: Երկրորդ մասը նշումներ են՝ առօրյա պրակտիկայում գիտական գիտելիքների ձեռքբերման և կիրառման փորձի արդյունավետ օգտագործումը որոշող նրբերանգների մասին՝ օրինակներով: