ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Առցանց միջոցառում՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ընդլայնվող երկրների համար

28.12.2022

2023թ․ հունվարի 20-ին տեղի է ունենալու «Հորիզոն Եվրոպա» կլաստեր 1-ի՝ Առողջապահության մրցույթներին նվիրված բրոքերային միջոցառումը (մանրամասները՝ https://cluster-health-horizon-europe-brokerage.b2match.io/

«Հորիզոն Եվրոպա»-ի մրցույթների բրոքերային և այլ նմանատիպ միջոցառումներին պատշաճ հանդես գալը, այսինքն՝ կազմակերպությունը, գաղափարները կամ նախագծերի առաջարկները ճիշտ ներկայցնելը, հաջողված համագործակցության հաստատման գրավականն է։

Հատուկ Ընդլայնվող երկրների համար «Հորիզոն Եվրոպա»-ի Առողջապահություն կլաստերի ԱԿԱ ցանցի նախագծի շրջանակներում 2023թ․ հունվարի 12-ին կազմակերպվում է առցանց միջոցառում՝ նվիրված ծրագրի բրոքերային և այլ նմանատիպ միջոցառումներին ներկայանալու խորհուրդներին և հմտություններին։

Միջոցառման օրակարգը՝ bit.ly/Pitching_guidelines_HNN 

Գրանցման հղումը՝ geform.tc.cz/training_widwning_countries 

Ընդլայնվող երկրների մասնակիցների համար ուղեցույցը՝ http://scs.am/files/Pitching_guidelines_HNN3.0.pdf