ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջազգային գիտաժողով՝ «Կովկասը միջազգային առևտրի և մշակութային փոխառնչությունների խաչմերուկներում (հնագույն ժամանակներից մինչև նորագույն շրջան)» խորագրով

29.08.2022

Ս.թ. սեպտեմբերի 5-6-ը Երևանում տեղի կունենա «Կովկասը միջազգային առևտրի և մշակութային փոխառնչությունների խաչմերուկներում (հնագույն ժամանակներից մինչև նորագույն շրջան)» խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ջանքերով և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության և հնագիտության ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնությամբ: Գիտաժողովն անցկացվելու է ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում։

Գիտաժողովին մասնակցելու են հետազոտողներ հայաստանյան գիտական կենտրոններից, ինչպես նաև երկու տասնյակ հետազոտողներ արտերկրից՝ Վրաստանից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Լեհաստանից, Իրանից:

Նյութերը հրատարակված են և հասանելի այստեղ:

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: