ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե


Հարց - Ինչպիսի՞ մրցութային ծրագրեր է իրականացնում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն 2015 թ. դրությամբ:

Պատասխան – Կոմիտեի կողմից իրականացվող հիմնական ընթացիկ ծրագրերն են`

  • Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծրագիր -Նպատակը տնտեսության մեջ կիրառելի արդյունքի ձեռքբերումն է` մասնավոր հատվածի հետ համաֆինանսավորման սկզբունքով: Ծրագիրն իրականացվում է 2011թ.-ից` 2 տարին մեկ անգամ պարբերականությամբ:
  • Գիտության ոլորտ երիտասարդ հետազոտողների ներգրավվածության ծրագրեր, այդ թվում` երիտասարդ գիտաշխատողների հետազոտություների աջակցության ծրագրեր, ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների անհատական աջակցության ծրագրեր:
  • Գիտական ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր - Ծրագիրն իրականացվում է պետական գիտահետազոտական  ինստիտուտներում և բուհերում: Ծրագիրն ամենամյա է, իրականացվում է 2013 թ.-ից:
  • Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականներին հավելավճարի տրամադրման ծրագիր - Հավելավճար տրամադրվում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված առավել բարձր արդյունավետությամբ 100 գիտնականների: Ծրագիրն ամենամյա է, իրականացվում է 2013 թ.-ից: 2015 թ. վերջին նմանատիպ մրցույթ է հայտարարվել նաև երիտասարդ (մինչև 35 տարեկան) գիտնականների համար:
  • «CANDLE» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի «AREAL» գծային արագացուցչի վրա իրականացվող ծրագրեր,
  • «CYCLONE 18/18» ցիկլոտրոնի վրա իրականացվող ծրագրեր
  • Շիրակի մարզի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող մարզային կազմակերպությունների համար հայտարարված ծրագրեր
  • Արցախի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված ծրագրեր
  • Համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող միջազգային ծրագրեր (2015 թ. դրությամբ` Ֆրանսիայի, Բելառուսի, Ռուսաստանի, Գերմանիայի հետ):