ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄԳՏԿ կառավարման խորհրդի 55-րդ նստաշրջանը Մոսկվայում (2012 թ., հունիսի 23-28)

02.07.2012

Հունիսի 23-28-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը Մոսկվայում մասնակցեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարման խորհրդի 55-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Հարկ է նշել, որ նախորդ՝ 54-րդ նստաշրջանի ընթացքում որոշում էր  ընդունվել ՄԳՏԿ կառավարիչների խորհրդում ռոտացիոն կարգով զբաղեցվող տեղը 2012 թվականի հունվարի 1-ից հատկացնել Հայաստանի Հանրապետությանը:

Նստաշրջանի հիմնական օրակարգային հարցերն էին  ՄԳՏԿ-ի գերակայությունները եւ հետագա գործունեության հիմնական ուղղությունները:

Քննարկվել է նաեւ 2015 թ.-ին Ռուսաստանի անդամակցության դադարեցման խնդիրները, ինչի հետ կապված ֆինանսավորող կողմերը Հայաստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Տաջիկստանի հետ քննարկել են այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է կատարել ՄԳՏԿ համաձայնագրում եւ Կենտրոնի գործունեությանն առնչվող այլ փաստաթղթերում:

ԱՊՀ պետությունների ներկայացուցիչները կրկին իրենց պատրաստակամությունն են հայտնել ծրագրերի համաֆինանսավորման գործում՝ միաժամանակ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի ֆինանսական հնարավորությունները:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ընթացքում ՄԳՏԿ կողմից երաշխավորված ծրագրերից առավել շատ էին Հայաստանից ներկայացված ծրագրերը (8 ծրագիր), որոնցից 3-ը ստացել են «բարձր երաշխավորված» կարգավիճակ, իսկ ֆինանսավորվել է 1 կանոնավոր ծրագիր:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին