ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթ՝ ասպիրանտների և երիտասարդ հայցորդների համար

30.03.2021

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» ՄՐՑՈՒՅԹԸ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց (on-line) ռեժիմով` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am), մինչև 2021 թ. օգոստոսի 27-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին): Պահանջվող փաստաթղթերի առձեռն ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. սեպտեմբերի 3-ն է:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով 010-210-140 (*113) / 043-496-364 կամ, տեխնիկական հարցերով, 010-210-140 (*108) / 094-542-472 հեռախոսահամարներով:

Մրցույթի հրավերի փաթեթը (փաթեթում նշված են նախնական վերջնաժամկետները)