ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ուշադրություն. կազմակերպվում են տեղեկատվական հանդիպումներ մրցույթների վերաբերյալ

30.04.2021

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է տեղեկատվական  հանդիպումներ՝ ս.թ. ապրիլի 27-ին հայտարարված երկու նոր մրցույթների վերաբերյալ:

Մայիսի 6-ին` ժամը 15:00-ին կոմիտեի ներկայացուցիչները կպատասխանեն  Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի հետ կապված հարցերին: 

Մայիսի 7-ին` ժամը 15:00-ին հանդիպումը նվիրված կլինի Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթին

Հանդիպումները տեղի կունենան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նիստերի դահլիճում (ք. Երևան 0028, Օրբելի փ. 22, 1-ին հարկ):

Մուտքն ազատ է: