ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր. Գիտության կոմիտեն հայտարարել է նոր մրցույթ

30.06.2022

Գիտության կոմիտեն հայտարարել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթը, որի շրջանակներում օտարերկրյա հետազոտողները կարող են ներկայացնել հայտեր՝ Հայաստանում իրենց հավակնոտ հետազոտական ծրագրերն իրականացնելու համար։

Ծրագիրը նախատեսված է փորձառու հետազոտողների համար, որոնք ցանկանում են իրականացնել իրենց նորարար հետազոտական գաղափարները՝ ստեղծելով հետազոտական խմբեր Հայաստանի գիտական ինստիտուտներում: Ծրագիրը բաց է գիտության տարբեր ճյուղերում գիտական ցանկացած գործունեություն ծավալած, տարբեր ազգության կամ տարիքի թեկնածուների համար, որոնք վերջին չորս տարվա ընթացքում 12 ամսից ավելի չեն աշխատել կամ չեն ապրել Հայաստանում: 

Ծրագիրը հետազոտական խմբի անդամների համար նախատեսում է վարձատրություն, այդ թվում աշխատավարձ համահետազոտողի, հետդոկտորական գիտաշխատողների և ուսանողների համար, ինչպես նաև նախնական, ծրագրի հետ կապված ընթացիկ ու սարքավորումների համար նախատեսված ծախսեր հինգ տարվա համար մինչև 170 միլիոն ՀՀ դրամ բյուջեով:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է  https://rl-armenia.scs.am/  առցանց համակարգի միջոցով, մինչև 2022 թվականի օգոստոսի 26-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

 

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)

Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն)

 

Հանրային հեռուստատեսության անդրադարձը մրցույթին