ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կազմակերպության ընտրության մրցույթ

31.03.2023

ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» միջոցառումն իրականացնելու համար կազմակերպության ընտրության ՄՐՑՈՒՅԹ: Մրցույթի արդյունքում նախատեսվում է ընտրել կազմակերպություն, որը մրցութային հիմունքներով երիտասարդ շահառուներին կարող է տրամադրել ֆինանսական աջակցություն հետևյալ ուղղություններով.

-    գիտական միջոցառումների կազմակերպում,

-    գիտական դրամաշնորհների տրամադրում,

-    գիտական միջազգային հրապարկումների որակական և քանակական աճին նպաստող ծրագրերի կազմակերպում,

-    օտարերկրյա պետությունների անվանի գիտնականների դասախոսությունների կազմակերպում,

-    գիտության ոլորտում երիտասարդների ներգրավման կամ առաջընթացին միտված այլ ծրագրեր:

Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 21-ը:

 

ՀՀ 2023 թ. պետական բյուջեով նախատեսված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» միջոցառումն իրականացնելու համար կազմակերպության ընտրության մրցույթի հայտի ձևը