ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

01.02.2011

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամը  հայտարարում են գիտական հետազոտությունների ծրագրերի աջակցության «ԳՊԿ-ՀՀԲՀՀ-2011» համատեղ մրցույթ:

 

Մրցույթն անցկացվում է ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության հետևյալ մասնագիտությունների.

- մաթեմատիկա,

- մեխանիկա,

- ինֆորմատիկա,

- ֆիզիկա,

- աստղագիտություն,

- քիմիա,

- կենսաբանական գիտություններ,

- բժշկագիտություն,

- գիտություններ մարդու և հասարակության մասին,

- գիտություններ Երկրի մասին,

- տեղեկատվական տեխնոլոգիաներ և հաշվողական համակարգեր,

- ճարտարագիտական գիտությունների հիմնարար հիմունքներ:

 

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում (հրավերի փաթեթի համար սեղմել այստեղ):

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի  գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռ. 210 140 +112):

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե