ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

05.09.2017

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամը հայտարարում են կիրառական հետազոտությունների համատեղ նախագծերի ընտրության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՌԴ ԻԱՀ - 2017» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտի դիմումը ներկայացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե` մինչև 2017 թ. հոկտեմբերի 20-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության գիտական արդյունքի առևտրայնացման և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռ.` 210 140 (105)):

Մրցույթի հրավերի փաթեթը