ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Մրցույթի արդյունքները հայտնի են

03.09.2018

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի 2018 թվականի օգոստոսի 31-ի N 35-Ա/Ք հրամանով հաստատվել է «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր - 2018» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Հիշեցնենք, որ մրցույթն իրականացվում է արդեն 2-րդ անգամ, նախատեսված է բացառապես Շիրակի մարզի գիտաշխատողների համար: Ընդհանրապես, նմանատիպ ծրագրերը նպատակ ունեն մարզերում խթանել գիտական կազմակերպությունների և գիտաշխատողների աշխատանքը: Մրցույթը երկամյա է և իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար 12 կամ 24 ամիս տևողությամբ դրամաշնորհներ են տրամադրվելու 2-4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի  նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաների իրականացման համար:

Ներկայացվել էր 13 հայտ: Մրցույթի արդյունքում ֆինանսավորման  է երաշխավորվել 6 թեմա, որից 1-ական թեմաներ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանից, ՀՀ ԳԱԱ «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղից, «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնից և 2 թեմա՝ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից:

Գիտական թեմաների ֆինանսավորում սկսվելու է 2018 թ. սեպտեմբերի 1-ից: