ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

15.01.2018

Հայաստանում ԻԻՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Կանադայի McGill համալսարանը, Թեհրանի համալսարանի իսլամական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ, նախատեսում է Թեհրանում անցկացնել մի շարք միջազգային գիտաժողովներ «Պարսկերեն լեզու և իրանական-իսլամական մտածողություն» խորագրով: Նշված նախաձեռնության շրջանակներում առաջին գիտաժողովը նախատեսվում է անցկացնել ս.թ. ապրիլին: Գիտաժողովը կրում է «Ֆարիդ Ալ-Դին Աթթար Նեյշաբուրի. կյանք, աշխատանքներ և մտքեր» խորագիրը, որին կարող են մասնակցել աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրանագետներ և պարսկերեն լեզվի ու գրականության մասնագետներ:

Գիտաժողովին առնչվող այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://conf.isc.gov.ir/iistmu97: