ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

18.04.2017

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի «AREAL» գծային արագացուցչի վրա հետազոտությունների իրականացման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝ https://grants.scs.am հասցեում, մինչև 2017 թվականի մայիսի 15-ը ներառյալ` Երևանի ժամանակով ժամը 18 00:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (108), 21-01-40 (113)):

Մրցույթի հրավերի փաթեթը

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության գիտության պետական կոմիտե