ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

05.06.2015

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպում է գիտական թեմաների հայտերի «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր - 2015» ՄՐՑՈՒՅԹ:

 

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝  https://grants.scs.am  հասցեում, մինչև 2015 թվականի հուլիսի 6-ը ներառյալ (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռախոս՝ 21-01-40/113, 108):

 

Մրցույթի հրավերի փաթեթը

 

ՀՀ ԿԳՆ գիտության գիտության պետական կոմիտե