ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

19.01.2023

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է Հայտատուն՝ Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (գրանցվելով https://grants.scs.am/ հարթակում) մինչև 2023 թ. փետրվարի 24-ը և 2023 թ. օգոստոսի 25-ը ներառյալ: Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 808 սենյակ) մինչև 2023 թ. մարտի 3-ը և 2023 թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 18:00, հեռ.` 010 210 140 (105):

Մրցույթի հրավերի փաթեթը