ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Աշխատանքային խմբի նիստ Աստանայում

16.12.2010

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը  դեկտեմբերի 13-14-ը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի  հերթական՝  8-րդ  նիստին:

 

Աշխատանքային խմբի անդամները քննարկել են  մինչև 2020 թ. ԱՊՀ անդամ երկրների ինովացիոն համագործակցության միջկառավարական նախնական ծրագրի մշակման, ծրագրի ազգային մասերի պատրաստման, միջկառավարական ինովացիոն նախագծերի հավաքագրման համակարգի ստեղծման, նախագծի շրջանակներում առաջարկվող միջկառավարական ինովացիոն համագործակցության վերաբերյալ հարցերը:

 

Նիստին ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ, աշխատանքային խմբի անդամ Սամվել Հարությունյանը:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին