ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Միջազգային տնտեսական համաժողով` Մոսկվայում

09.03.2010

Մարտի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը՝ որպես ՀՀ պատվիրակության անդամ, մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից-պետությունների «Նոր նախաձեռնություններ` ԱՊՀ-ում ՌԴ նախագահության տարում» խորագրով միջազգային տնտեսական համաժողովին:

 

Պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը եւ պետական ու մասնավոր հատվածների այլ ներկայացուցիչներ:


Հայկական պատվիրակությունը մասնակցել է տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղաններին, քննարկումներին, ներկայացրել է  հայկական կողմի շահերն ու տեսակետները:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին