ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Ամփոփվել են «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ԵՊՀ - ՌԴ ՀԴՀ - 2016» մրցույթի արդյունքները

17.02.2017

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2017 թ. փետրվարի 17-ի N 09-Ա հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության «Հարավային դաշնային համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական ինքնավար կրթական հաստատության կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ԵՊՀ - ՌԴ ՀԴՀ - 2016» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ցանկը: