ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

05.05.2017

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող  գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառների մի շարք մասնագիտություններով: Մրցույթի արդյունքում մինչև 5 դրամաշնորհ կտրամադրվի 5-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է թղթային տարբերակով` մինչև 2017 թվականի հունիսի 7-ը ժամը 16:00 ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00, հեռ.` 21-01-40 (122):

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն