ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » Բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում

Բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում

Վարդան Բոստանջյան

ԵՊՀ հրատարակություն, 2017 թ., Երևան, 364 էջ

Գիրքը նվիրված է ՀՀ բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների ուսումնասիրությանը: Պետական ֆինանսական համակարգի գործունեության համակողմանի քննարկման և տնտեսության պետական կարգավորման գործում դրա դերի գնահատման արդյունքում հեղինակի կողմից դիտարկվել են բյուջետային գործընթացի կատարելագործման ուղիները և դրա ինստիտուցիոնալ ու օրենսդրաիրավական ապահովվածության մեխանիզմները: Ներկայացվել են ՀՀ-ում բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հիմնական մոտեցումները և բյուջետային քաղաքականության զարգացման ուղղությունները:

Գիրքը նախատեսված է դասախոսների, ասպիրանտների, ուսանողների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների աշխատողների համար: