ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » «ՀՀ տնտեսության թվային փոխակերպումների ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հիմնախնդիրները»

«ՀՀ տնտեսության թվային փոխակերպումների ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հիմնախնդիրները»

Կազմողներ՝ Հ. Սարգսյան, Ռ. Գևորգյան, Կ. Մինասյան, ժ. Մխիթարյան, Հ. Զաքարյան

ԵՊՀ հրատարակչություն, 2020 թ., Երևան, 160 էջ

Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության արդի զարգացումները, ինչպես նաև Հայաստանի տնտեսությունը տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակ տեղափոխելու անհրաժեշտությունը՝ սույն աշխատանքի շրջանակներում ներկայացված են թվային փոխակերպումների դինամիկայի գնահատման մեթոդաբանական մոտեցումներ, որոնք կարող են ծառայել որպես տվյալ ոլորտում հանրային քաղաքականության իրականացման գիտամեթոդական հիմք: Դրանց հիման վրա առաջարկվել են ՀՀ տնտեսության թվային փոխակերպումների իրականացման ինստիտոցիոնալ կառուցակարգեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել թվայնացման միտումներին, Եվրասիական տնտեսական միության տարածքում, ինչպես նաև թվայնացման ճյուղային կառուցակարգերի մշակմանը՝ ֆինանսական ոլորտի օրինակով:

Աշխատանքը նախատեսված է դասախոսների, ասպիրանտների, ուսանողների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների աշխատողների համար: