ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

ՀՀ կառավարության նիստում

23.08.2017

Օգոստոսի 24-ի ՀՀ կառավարության նիստում կքննարկվի ««Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Նախագծի համաձայն` ստեղծվում է հիմնադրամ, որի գործունեության հիմնական նպատակներն են գիտության, կրթության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերին ՀՀ-ում գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների մասնակցության  ծավալների ավելացումը, այդ նպատակով համապատասխան տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունը  և տարածումը, ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակներում Հայաստանի գիտնականներին աջակցումը, համագործակցության հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը,  տարեկան հանդիպումների, սեմինարների, քննարկումների կազմակերպումը,  և այլն: