ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

«ԱՐՓԱ» ինստիտուտը հայտարարում է Նորարարության ամենամյա մրցույթ

15.04.2019

«ԱՐՓԱ» ինստիտուտը հայտարարում է Նորարարության ամենամյա մրցույթ ՀՀ մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար:

Առաջին մրցանակի համար տրվում է 2000 ԱՄՆ դոլար, 2-րդի՝ 1000 ԱՄՆ դոլար, 3-րդի՝ 600 ԱՄՆ դոլար և 4-րդի՝ 400 ԱՄՆ դոլար:

Կազմակերպությունը պատրաստ է նաև 1500 ԱՄՆ դոլար տրամադրել նորարարությունը շուկայական արտադրանքի վերածելու լավագույն բիզնես-ծրագրի համար:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 30-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հայտարարությունից կամ այցելելով www.arpainstitute.org կայք: