ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2012» մրցույթի հաղթողները հայտնի են

02.01.2013

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ամփոփվել են 2012 թ. սեպտեմբերին հայտարարված «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2012» մրցույթի արդյունքները:

 

Հաշվի առնելով «2013 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում գիտության մասով ֆինանսական ծավալների աճը՝ որոշվել է նախօրոք հայտարարված 20-ի փոխարեն ֆինանսավորման երաշխավորել 25 թեմա, որից 20-ն իրականացվելու է Գիտության պետական կոմիտեի, 2-ը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, 3-ը՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ընտրված թեմաների մեծ մասը՝  17-ը,  բնական գիտությունների բնագավառից են, 5-ը ներկայացնում են  ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա, 2-ը՝ հասարակական գիտություններ, 1-ը՝ հայագիտություն եւ հումանիտար գիտություններ բնագավառները:

 

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 51 հայտ, որոնց գիտական փորձաքննությունը կատարվել է էլեկտրոնային եղանակով՝ հետեւյալ կերպ. արդյունքների ամփոփ ներկայացման համար հարցաշարի հարցերի պատասխանները փորձագետների կողմից գնահատվել են թվերով, որոնց միջին թվաբանականով ձեւավորվել է վերջնական գնահատականը, համաձայն որի կառուցվել է նախնական վարկանիշային ցանկը: Վերոնշյալ ցանկը տրամադրվել է մասնագիտական փորձագիտական խորհրդին, որը հաստատել է գիտական փորձաքննության արդյունքում ձեւավորված վարկանիշային ցանկը եւ երաշխավորել  25 հայտերի ֆինանսավորումը:

 

«Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2012» մրցույթի հաղթողների ցանկ

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին