ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Արվեստի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակի միջոցառումները շարունակվում են

05.11.2009

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցեց  ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանրապետական 9-րդ գիտական նստաշրջանի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ Ս. Հարությունյանը   դրական գնահատեց  վերջին տարիների ինստիտուտի գործունեությունը, հատկապես կարեւորեց երիտասարդների  ներգրավումը գիտահետազոտական աշխատանքներին:

 

Երկօրյա գիտական նստաշրջանի ընթացքում կներկայացվի հայ արվեստին նվիրված  մոտ չորս տասնյակ զեկուցում:

 

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին