ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Գիտության զարգացման հնարավորությունները եւ հիմնախնդիրները Հայաստանում

08.09.2010

Սեպտեմբերի 8-ին Մամուլի ազգային  ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի մամուլի ասուլիսը՝  «Գիտության զարգացման հնարավորությունները եւ հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով:

 

Պարոն Հարությունյանը  նախ անդրադարձավ ՀՀ վարչապետի որոշմամբ ապրիլին ստեղծված գիտատեխնիկական խորհրդին՝ լրագրողներին ներկայացնելով վերջինիս նպատակներն ու ծրագրերը:

 

ԳՊԿ նախագահն անդրադարձավ նաեւ «Քենդլ» միջազգային կենտրոնին: Նա նշեց, որ կենտրոնին տրվել է գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ, այն ստեղծվել է Հայաստանում առաջատար կիրառական գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումն ապահովելու և տնտեսության գիտատար ուղղությունների համար անհրաժեշտ փորձարարական բազա ստեղծելու նպատակով:

 

Խոսելով Գիտության պետական կոմիտեի առաջիկա ծրագրերից՝ Ս. Հարությունյանն ընդգծեց միջազգային Springer հրատարակչության հետ համագործակցությունը: Նա նշեց, որ մոտ ապագայում հայ գիտնականները կկարողանան օգտվել այդ հզոր գիտատեղեկատվական կառույցի էլեկտրոնային գրադարանից, որում ընդգրկված է շուրջ 2000 գիտատեխնիկական ամսագիր եւ 2500 անուն գիտական այլ գրականություն:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին