ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սեմինար՝ երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագրի մասին

03.12.2010

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2010» մրցույթին նվիրված սեմինար, որի նպատակն էր որոշ պարզաբանումներ տալ նոյեմբերի 23-ին հայտարարված մրցույթի վերաբերյալ:

 

Հանդիպման ժամանակ ԳՊԿ աշխատակազմի  գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լ. Մարդոյանը պատասխանեց երիտասարդ գիտաշխատողների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում  վերաբերում էին մրցույթի մասնակից հետազոտական խմբի  ղեկավարին եւ անդամներին  ներկայացվող պահանջներին, մրցութային հայտի կազմման տեխնիկական կողմերին եւ մրցույթի ժամանակ կիրառվելիք գիտական անկախ փորձաքննության կարգին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին