ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

17.04.2018

2009 թ.-ից սկսած` Գերմանիայի կրթության և գիտության դաշնային նախարարությունը կազմակերպում է կայուն զարգացմանն ուղղված ,,Green Talents" միջազգային համաժողովը, որի շրջանակներում անցկացվող ,,Green Talents Award " մրցույթի արդյունքում ամեն տարի 25 երիտասարդ հետազոտողներ արժանանում են դրամաշնորհի: Մրցույթի նպատակը գիտության  տարբեր բնագավառներից շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նորարարական գաղափարների փոխանակումն է:

,,Green Talents Award" մրցույթի վերաբերյալ մանրամասներին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ  http://www.greentalents.de/ կայքից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թ. մայիսի 23-ը: