ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Շնորհավորանք` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

30.08.2019

Սիրելի՛ հայրենակիցներ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ,  աշակերտներ և ուսանողներ,

Շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Բոլորին մաղթելով արդյունավետ ուսումնական տարի` դպրոցականներին ու ուսանողներին կոչ եմ անում  առավելագույնս օգտագործել գիտելիքի անծայրածիր աշխարհը ճանաչելու հնարավորությունները, իսկ մանկավարժներին և պրոֆեսորադասախոսական կազմին`մշտապես հիշել, որ  իրենց հետևողական աշխատանքից ու նվիրումից է կախված մեր երկրի հիմնական հարստության` մտավոր ներուժի զարգացումը:

Հաջողություններ ու մեծ ձեռքբերումներ բոլորիդ նոր ուսումնական  տարում:

 

Գիտության կոմիտեի նախագահ                  Սամվել Հարությունյան