ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

01.02.2011

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բնական գիտությունների բնագավառում ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացվող «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2011» ՄՐՑՈՒՅԹ հետեւյալ մասնագիտությունների գծով՝ քիմիա, Երկրի մասին և դրան հարակից բնապահպանական գիտություններ, կենսաբանական գիտություններ:

 

Մրցույթին մասնակցելու համար հայտը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե (հասցե՝ ք. Երեւան, Օրբելի 22, 7-րդ հարկ)՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում (հրավերի փաթեթի համար սեղմել այստեղ):

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարող եք ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռ. 210 140+112):

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն