ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈւՅԹ

30.07.2013

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է հայագիտության և հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» ՄՐՑՈւՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի ևհաշվետվությունների ընդունման համակարգում՝ https://grants.scs.am հասցեում, մինչև 2013 թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ (մինչև՝ Երևանի ժամանակով ժամը 18:00):

Մրցույթի հրավերի փաթեթը զետեղված է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ինտերնետային կայքում (www.scs.am ):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00:

 

Մրցույթի հրավերի փաթեթ

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե