ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

22.09.2016

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամը, 2010 թվականի նոյեմբերի 4-ին կնքված համաձայնագրի  շրջանակներում,  ցանկանալով նպաստել գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը,   հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀԲՀՀ - 2016»  ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթի մասնակցության հայտն անհրաժեշտ է Գիտության պետական կոմիտե ներկայացնել խմբի հայաստանյան կողմի ղեկավարի գրավոր դիմումով ՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ:

Հայտերն ընդունվում են 2016 թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2016 թ. նոյեմբերի 10-ը ներառյալ (ժամը 17:00):

Մանրամասների համար կարող եք զանգահարել 210 140 (+112) կամ (+115) հեռախոսահամարներով:

 

Մրցույթի հրավերի փաթեթը