ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Ի գիտություն

13.02.2018

Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Տիեզերագիտության և տեխնոլոգիաների Ասիայի և Օվկիանիայի կրթական կենտրոնը 2018-2019 թթ. ուսումնական տարում կազմակերպում է մագիստրոսական դասընթացներ հետևյալ թեմաներով.

«Twenty Third Post Graduate Course on Remote Sensing and GIS (RS&GIS)» (Հնդկաստանի հեռահար զոնդավորման ինստիտուտ, Դեհրադուն, դասընթացի տևողությունը՝ 2018 թ. հուլիսի 1 - 2019 թ. մարտի 31-ը),

«Eleventh Post Graduate Course on Satellite Meteorology & Global Climate (SATMET)» (Տիեզերական կիրառման կենտրոն, Ահմեդաբադ, դասընթացի տևողությունը՝ 2018 թ. օգոստոսի 1 - 2019 թ. ապրիլի 30-ը),

«Eleventh Post Graduate Course on Space & Atmospheric Sciences (SAS)» (Տիեզերական կիրառման կենտրոն, Ահմեդաբադ, դասընթացի տևողությունը՝ 2018 թ. օգոստոսի 1 - 2019 թ. ապրիլի 30-ը):

Դասընթացների մասին ամբողջական տեղեկատվությունը զետեղված է www.cssteap.org կայքէջում: