ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունները

05.11.2009

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ-ում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրեց «Գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ակադեմիայի եւ կոմիտեի  ներկայացուցիչները:

 

Գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունների սահմանումը բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման պահանջներից: Նախագիծը ՀՀ կառավարություն կներկայացվի 2009 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին