ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Այցելություն Սլավոնական համալսարան

10.09.2008

Սեպտեմբերի 10-ին Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այցելել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան: Ս. Հարությունյանը շրջել է հաստատության լաբորատորիաներով, եղել գրադարանում, հեռուստատեսային ստուդիայում, ծանոթացել պայմաններին: Այնուհետև զրույց է կայացել համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հետ: Ռեկտորը խոսել է տարածաշրջանում հաստատության աճող դերակատարության, արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հագեցման ուղղությամբ իրենց ջանքերի, Գիտպետկոմի ստեղծումից ի վեր իրենց` թվով 6 թեմատիկ ֆինանսավորման մասին:

 

ԳՊԿ նախագահ նախագահ Ս. Հարությունյանը ներկայացրել է Կոմիտեի խնդիրներն ու նպատակները, գիտության ոլորտի նախանշված բարեփոխումները, դրանց ընթացքը, մասնավորապես, գիտակրթական կենտրոնների ստեղծման ուղղությամբ աշխատանքները: Երկուստեք ցանկություն և պատրաստակամություն է հայտնվել հետագա համագործակցության, մասնավորապես, թեմատիկ ֆինանսավորման, գիտակրթական կենտրոնների ստեղծման, գիտաժողովների ու երիտասարդական ամառային դպրոցների կազմակերպման, գիտական փորձաքննության ուղղությամբ:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին