ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

2013-ին կոմիտեն կֆինանսավորի 37 գիտական միջոցառում եւ երիտասարդ գիտնականների 3 դպրոց

20.12.2012

Գիտական կազմակերպություններից ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե են ներկայացվել 2013 թվականին նախատեսվող գիտական միջոցառումների կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտեր:

 

Տեխնիկական զննում անցնելուց հետո նշված հայտերն ուսումնասիրվել են գիտական միջոցառումների եւ երիտասարդ գիտնականների դպրոցների հայտերի փորձաքննություն իրականացնելու նպատակով  ստեղծված հանձնաժողովի կողմից:

 

Արդյունքում, 2013 թվականի ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից կֆինանսավորվեն 37 գիտական միջոցառում եւ  երիտասարդ գիտնականների 3 դպրոց: