ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

09.07.2013

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում են բնական գիտությունների բնագավառում ֆիզիկա և աստղագիտություն, քիմիա, Երկրի մասին և դրան հարակից բնապահպանական գիտություններ և կենսաբանական գիտություններ մասնագիտություններով ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացվող «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր –2013» ՄՐՑՈՒՅԹ (ժամկետ 07.08.2013):

Մրցույթին մասնակցելու հայտերն անհրաժեշտ է ներկայացնել գիտության պետական կոմիտե՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00:

 

Մրցույթի հրավերի փաթեթ

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե