ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

ՀՀ կառավարության նիստում

16.05.2018

Մայիսի 17-ի ՀՀ կառավարության նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:

«Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» ծրագրին մասնակցությունը հնարավորություն է տալիս հանրապետության կազմակերպություններին մաս կազմելու համաշխարհային մակարդակի  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացմանը, ղեկավարելու այդպիսի խնդիրների լուծմանն ուղղված գիտական միջազգային համագործակցություններ, ինտեգրվելու Եվրոպական հետազոտական և նորարական տարածք, ինչպես նաև այդ կազմակերպությունների համար հասանելի է դարձնում ժամանակակից գիտական ենթակառուցվածքները և կարող է դառնալ նաև լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր: 2014-2016 թվականներին ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից ներկայացվել է Հորիզոն 2020-ի մասնակցության 91 հայտ, որից 12-ը բավարարվել է, այսինքն այսպես կոչված հաջողության գործակիցը կազմում է 13.2 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում նաև Հորիզոն 2020 ծրագրին ասոցացված երկրների (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) մեջ: